Արմեն Գրիգորյանն առաջնագծում նկատում է լարվածության որոշակի աճ

0
114

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակին: Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում նա նշել է, որ նախորդ շաբաթ ՀՀ վարչապետի գլխավորությամբ Հայաստանից պատվիրակություն էր մեկնել Արցախ:  Նպատակներից մեկն առաջնագծում իրավիճակին ծանոթանալն էր:

«Կարելի է ասել մնացյալ ժամանակների հետ համեմատ իրավիճակը շատ բաներով չի տարբերվում: Ադրբեջանը շարունակում է շարժ կատարել առաջնագծում, որին ամբողջովին հետևում է Արցախի պաշտպանության բանակը՝ թույլ չտալու այնպիսի գործողություններ, որոնք կարող են սրել իրավիճակը: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ լարվածությունը որոշ չափով ավելացել է, անհանգստություն ունենք»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ ասաց Արմեն Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ պաշտպանության բանակը վերահսկում է իրավիճակը և հստակորեն կատարում իր առջև դրված խնդիրները:

http://armenpress.am/arm/news/938252/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here