Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու մասին

0
114

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու և պայքարը քաղաքական դաշտում շարունակելու մասին:

«Սիրելի հայրենակիցներ, հենց նոր ստորագրեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը անդամակցելու դիմումը: Բոլորդ գիտեք, որ ես երբևէ ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել: Բայց մեր պայքարը դրսում ավարտվել է, և եկել է ժամանակը համախմբվել Հայաստանը ավելի բարեկեցիկ և ուժեղ դարձնելու գաղափարի շուրջ: Պայքարը շարունակելու եմ քաղաքական դաշտում։ Միշտ ձեզ հետ եմ, միշտ ձեր կողքին։ Կաշը գնաաաաաց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Մարությանը:

http://armenpress.am/arm/news/938452/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here