Արտակ Զեյնալյանը հանդիպել է Ֆրանսիայի հակակոռուպցիոն գործակալության տնօրենին

0
109

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 19-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Ֆրանսիայի հակակոռուպցիոն գործակալության տնօրեն Շարլ Դյուշենին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը Շարլ Դյուշենը ներկայացրեց գործակալության հիմնական նպատակները, գործառույթները և փորձը կոռուպցիայի կանխարգելման ոլորտում՝ պատրաստակամություն հայտնելով, ըստ անհրաժեշտության, համապատասխան աջակցություն ցուցաբերել Հայաստանին:

Նույն օրը ՀՀ Արդարադատության նախարարը ՀՀ դեսպանությունում հանդիպեց ֆրանսահայ կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Հանդիպմանը նախարար Զեյնալյանը ներկայացրեց նոր կառավարության հիմնական նպատակներն ու անելիքները Հայաստանում իրավական պետության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական հիմնարկների բարեփոխման և այլ ոլորտներում, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Նախարարն ընդգծեց ներկա պայմաններում ողջ հայության ներուժն առավելագույնս օգտագործելու և Հայաստան-Սփյուռք համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը:

http://armenpress.am/arm/news/938562/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here