Էդմոն Մարուքյանը ԱԱԾ տնօրենին է դիմել 2016-ին հրապարակված ՊԵԿ-ի վերաբերյալ աղմկահարույց ձայնագրության առնչությամբ

0
151

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցում է ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին՝ համացանցում 2016թ. մարտի 30-ին հրապարակված՝ ՊԵԿ-ի վերաբերյալ ձայնագրության հետ կապված։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պատգամավորը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Դրանում (նկատի ունի ձայնագրությունը) հեղինակը մանրամասն տվյալներ էր ներկայացնում ՊԵԿ-ում պաշտոնավարող կամ նախկինում պաշտոնավարած անձանց, Ազգային անվտանգությանծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժնի և այլոց կողմից կատարված ենթադրյալհանցագործությունների՝ հատկապես պետական բյուջե փոխանցման ենթակա գումարները գրպանելուվերաբերյալ: Հարկ է նշել, որ ձայնագրությունը համացանցից ջնջված է, սակայն գործի նյութերումայն պետք է պահպանված լինի։ Հարցմամբ խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն, թե ազգայինանվտանգության ծառայության կողմից ինչ քայլեր են ձեռնարկվել նշված ձայնագրություննստանալուց հետո՝ ենթադրյալ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ»,-գրել է պատգամավորն ու հավելել. «Կարծում եմ, որ նախկին ՊԵԿ նախագահ և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին»:

 

http://armenpress.am/arm/news/938587/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here