Արտակ Զեյնալյանը կարևորել է Պետռեգիստրի գործակալությունում կոռուպցիոն ռիսկերը բացառելուն ուղղված աշխատանքները

0
279

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 26-ին այցելել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, շրջայց կատարել քաղաքացիների սպասարկման սրահում և ծանոթացել գործակալության աշխատակիցների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փոխնախարար Սուրեն Քրմոյանը և Գործակալության պետ Գարուշ Դավթյանը նախարար Զեյնալյանին ներկայացրել են ամենօրյա աշխատանքին առնչվող խնդիրները, խոսել   հրատապ լուծման անհրաժեշտություն ունեցող հարցերից: Դրանք հիմնականում վերաբերել են ոլորտում օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու, շենքային պայմանների բարելավման ու տեխնիկական հագեցվածության անհրաժեշտությանը:

Նախարարը մի շարք խնդիրների լուծման վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ և կարևորել պետության կողմից մատուցվող ծառայությունները կատարելագործելուն, դրանք քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելուն, ինչպես նաև քաղաքացիներին ավելորդ քաշքշուկներից զերծ պահելուն և կոռուպցիոն ռիսկերը բացառելուն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը:

http://armenpress.am/arm/news/939110/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here