ԵԽԽՎ-ն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին ՀԿ-ների գործունեությունը խոչընդոտելու համար

0
117

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ ամառային նստաշրջանում   Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Իվա Կրուշենն  ներկայացնել է ԵԽ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների իրավունքների  խախտման վերաբերյալ զեկույցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Զեկույցում ընդգրկված է եղել նաև Ադրբեջանը: Եվրախորհուրդը նախապես  Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել վերացնել ՀԿ-ների վերաբերյալ օրենսդրությունը, չկիրառել ՀԿ-ների գործունեությունը սահմանափակող քայլեր և հետևել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը:

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջնում, որը մեկնարկել է հունիսի 25-ին,  քննարկվել են Ադրբեջանի հետ կապված մի շարք հարցեր:

ԵԽԽՎ-ում հունիսի 25-ին և 26-ին քննարկվել են Ադրբեջանում 2018 թ. տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները, պատրաստվել է «Քաղբանտարկյալներն Ադրբեջանում» զեկույցը:

Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցը հունիսի 25-ին ներկայացրել է ռումինացի պատգամավոր Ռիեկարդ Բադենորում  իրավական գնահատական է տրվել ընտրություններին, դրանց համապատասխանությանը կամ անպահամապատասխանությանը ժողովրդավարության նորմերին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին:

 

 

http://armenpress.am/arm/news/939155/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here