Պանթուրքիզմը առկա է կառավարման բարձրագույն օղակներում. Շահան Գանտահարյան

0
786
Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր, վերլուծաբան Շահան Գանտահարյանը պատասխանում է Նոյյան Տապանի հարցին։
Պարոն Գանտահարյան ի՞նչպես էք մեկնաբանում Թուրքիայում անցկացված ընտրությունների արդյուքները
Մի Քանի դիտարժան կետեր  արդյունքների անմիջականությամբ եւ հեռանկարային ուրվագծումի փորձերով կարող ենք արձանագրել:
Համեմատական տրամաբանությունը այստեղ կարեւոր է այն առումով, որ  նախագահական վերջին  ընտրությունների արդյունքների բաղդատմամբ Էրդողանը ձեռք է բերել տոկոսային առավելություն, մինչ իր ղեկավարած կուսակցությունը նախկին խորհրդարանական համեմատությունների առումով` տոկոսային հետընթաց:
Նախագահի անձին հառաջընթացն ու իր ղեկավարած կուսակցության հետընթացը իրենց տարբեր բացատրությունները կարող են ունենալ: Այստեղ կան տնտեսական իրավիճակի նահանջի, թուրքական լիրայի արժեզրկման միտումների եւ դրանց հետ կապված սոցիալական ճգնաժամի ու ժողովրդային դրսեւորումների իրականությունները, մյուս կողմից` նախագահ Էրդողանի ազգայնա-իսլամական առանցքների վրա կատարած հոխորտանքները` Թուրքիան աշխարհի հզորագույն տասը երկրների ցանկին ներառելու խոստումներով:
Ճիշտ այստեղ պետք է նկատել անպայման պանթուրքական-ազգայնամոլական կուսակցության երկփեղկումի երեւույթը ընտրությունների նախօրէին եւ դրա մի հատվածին ներգրավումը Էրդողանի կուսակցությունում իսկ մյուս հատվածին` Հանրապետաժողովրդավարական կուսակցության հետ կազմած դաշինքներում:
Այս երկփեղկումին արդյունքը այն է, որ երկրի երկու գլխավոր խորհրդարանական հենասյուները կազմվել են Պանթուրքիզմի գաղափարախոսության ազգայնամոլական տարրերից, ովքեր թվում է խորքային պետության ղեկին են։
Անպայման պետք է նկատել նաեւ, որ  ժողովրդներու ժողովրդավարական կուսակցությանունը, ավելի ծանոթ` քրտամետ կուսակցությունը, հակառակ իր դեմ կիրառված ամենախիստ ճնշամիջոցներին, ձերբակալություններին եւ բանտարկություններին, կարողացել է  հաղթահարել անցողիկ շեմը եւ դարձյալ բաղդատմամբ նախորդ ընտրություններին արձանագրել տոկոսային փոքր առավել:
Թվում է, որ հասարակական բեւեռացումը ըստ էության ազգայնական իսլամականության եւ ազգային փոքրամասնությունների եւ ընդհանրապես քաղաքացիական հասարակության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող ուժերի միջեւ պիտի ձեւավորվի:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here