Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով վարչապետի օգնականն անդրադարձել է Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին պատմող տեսանյութին

0
118

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը մեկնաբանել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ տեսանյութին և դրա պատրաստմանն իր մասնակցությանը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում   կոռոպցիայի դեմ պայքարի գծով ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը, ով նաև FACT.tv –ի պատրաստած հաղորդման հեղինակն է, ընդգծեց, որ  դա հետաքննություն էր իր բոլոր դրսևորումներով: «Խնդիր էր դրված ցույց տալ հայտարարագրված ունեցվածքի չերևացող կողմը»,- ասաց Մկրտչյանը:

Արեն Մկրտչյանը նշեց, որ այլևս մասնակցություն չունի  հաղորդմանը, սակայն վստահ է, որ թիմը կշարունակի աշխատանքը:  «Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին հետաքննությունը մեկնարկել է 2017 թվականի նոյեբերի 1-ին:  2018 թվականի փետրվարին այն ավարտվել էր հեղափոխությունից առաջ: Դրանից հետո  իմ նշանակումը եղավ»,-նշեց նա՝  հավելելով, որ նյութերը ամբողջ ծավալով փոխանցվել են ԱԱԾ-ին:

Արեն Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ հետաքննություն իրականացնողներն ու ինքը կկանչվեն ԱԱԾ «Երևան » հիմնադրամի գործով հարցաքննության:

FACT.tv-ն (First AntiCorruption TV, առաջին հակակոռուպցիոն ալիք) հրապարակել էր տեսանյութ, որտեղ փաստագրված ու ներկայացված է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքը:

http://armenpress.am/arm/news/939308/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here