Մենք նույն նավակում ենք՝ պարտվողների նավակում. Մյուլլերը Գերմանիայի տապալման մասին

0
127

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ազգային թիմի հարձակվող Թոմաս Մյուլլերը խոսել է Գերմանիայի հավաքականի պարտության և աշխարհի առաջնության հետագա պայքարից դուրս մնալու մասին:

«Որքան էլ փորձենք արդարանալ, միևնույն է, մենք սխալ կլինենք: Պարզապես շնշված ենք: Մենք նույն նավակում ենք՝ պարտվողների նավակում: Վստահ ենք, որ Յոահիմ Լյովը հրաշալի մարզիչ է: Պարզապես հիմա ամեն մեկս մեր մասին պետք է մտածենք և այն վիճակի մասին, որ տիրոմ է գերմանական ֆուտբոլում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մյուլլերի խոսքերը փոխանցում են գերմանական ԶԼՄ-ները:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության F խմբում Գերմանիայի հավաքականը տարավ երկու պարտություն և միայն մեկ խաղում հաղթեց: 3 միավորով «բունդեսմանշաֆթ»-ը վերջինն է խմբում:


http://armenpress.am/arm/news/939183/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here