Անդրիաս Ղուկասյանը կուսակցություն է հիմնում և պատրաստվում է մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին

0
102

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը, որը ստեղծվել է 2015թ., դառնում է կուսակցություն` «Հայաստանի կառուցողական կուսակցություն» անվամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունիսի 30-ին կայացել է կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության առաջնորդի հիմնական թեկնածու Անդրիաս Ղուկասյանը համագումարի ընթացքում հայտնեց, որ նորաստեղծ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել Հայաստանում առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Անդրիաս Ղուկասյանը նաև հայտնեց, որ կուսակցության վարչությունը նորաստեղծ քաղաքական ուժի նախագահի պաշտոնում առաջադրելու է իր թեկնածությունը: «Գտնում ենք, որ ժողովրդավարական ուժերն առաջիկա ընտրություններում միասնական պետք է հանդես գան՝ իրար լրացնելով: «Քաղաքացիական պայմանագիր»-ը իր ուսերին մեծ պատասխանատվություն է կրում: Մենք լինելու ենք վարչապետի և ՔՊ-ի կողքին»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

http://armenpress.am/arm/news/939529/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here