Դադարել են Արցախի ԱԺ երկու պատգամավորների լիազորությունները

0
104

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի  138-րդ հոդվածի2-րդ մասի 2 կետը, հուլիսի 2-ին ստորագրել է արձանագրություն՝ թիվ 10 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանի և թիվ 11 ընտրատարածքից ընտրված պատգամավոր  Արմո Ծատրյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Ավելի վաղ՝ հունիսի 22-ին, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես էր եկել պատգամավորներ Լեռնիկ Հովհաննիսյանի և Արմո Ծատրյանի հրաժարականների մասին հայտարարությամբ:

http://armenpress.am/arm/news/939590/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here