ԶՈՒ-ն անմիջապես Մանվել Գրիգորյանին ոչինչ չի փոխանցել. Արտակ Դավթյան

0
123

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերը անմիջապես Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին ոչինչ չեն փոխանցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այս մասին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Արձագանքելով հայտարարությանը, որ Մանվել Գրիգորյանի մոտ հայտնաբերված  «Զինվորի բաժին» գրառումներով ապրանքներն և ներքնազգեստը օրինական կերպով են տրվել ԵԿՄ-ին, Արտակ Դավթյանը պատասխանեց.

«ԵԿՄ-ին տրամադրելը դեռ չի նշանակում տրամադրել Մանվել Գրիգորյանին: Դրանք տարբեր հասկացություններ են և, համապատասխան իրավապահ մարմինները կպատասխանեն հարցին, թե ինչպես է այն հայտնվել անհատի մոտ:  Զինված ուժերը անմիջապես գեներալ Մանվել Գրիգորյանին ոչինչ չեն փոխանցել»,- ասաց Դավթյանը:

Նա նշեց, որ բանակից ապրանքների տրամադրման կարգը վերանայվելու և  խստացվելու է, իսկ ԵԿՄ-ին որևէ բան չտրամադրելու հարցը չի քննարկվում:

 

http://armenpress.am/arm/news/939626/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here