ՀՀ գլխավոր դատախազը չի պատրաստվում հրաժարական տալ

0
102

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազը չի պատրաստվում հրաժարական տալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ չի պատրաստվում արդյոք հրաժարական տալ, նշեց. «Ոչ, չեմ պատրաստվում հրաժարական տալ»:

Նրա խոսքով՝ բոլորի աշխատանքում թերացումներ կան, և դատախազությունն ամեն օր իր աշխատանքը ավելի կատարելագործելու և զարգացնելու անհրաժետություն ունի:

«Մեզ համար անչափ կարևոր է նկատել մեր սխալները և թերությունները ու դրանց ուղղման ուղղությամբ ձերնարկել գործուն քայլեր»,- ասաց Դավթյանը և հավելեց, որ հանրությունը դրա ականատեսը կլինի, և դա շարունակական բովանդակություն է ունենալու:

ՀՀ գլխավոր դատախազը շատ ոգևորված է Հայաստանի հասարակության խիստ պատրաստակամության և աջակցության համար: «Դա շատ կարևոր է: Մեր աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է հանրային  աջակցությունից»,- ընդգծեց Դավթյանը:

http://armenpress.am/arm/news/939552/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here