ՀՀ վարչապետի կոչից հետո զինծառայությունից խուսափած 156 մարդ է ներկայացել. Արտակ Դավթյան

0
108

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայրենիք վերադառնալու ու հայկական բանակում պարտքը կատարելու կոչին հետևել է մոտ 300 քաղաքացի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այս մասին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Կոչին արձագանքել է մոտ 300 հարյուր մարդ, նրանցից նվազագույնը 156-ը նախկինում զինծառայությունից խուսափածներն են, ովքեր ներկայացել են ու պատրաստ են կատարել իրենց ծառայությանը», – ասաց Դավթյանը:

Նա նշեց, որ տվյալ զորակոչիկների համար նույն հավասար սկզբունքներն են, ինչ կազմակերպվում է մնացած բոլոր զորակոչիկների համար, և որևէ խնդիր այս պահի դրությամբ չկա:

 

 

http://armenpress.am/arm/news/939620/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here