ԱԳ փոխնախարարն ու վարչապետի խորհրդականը հանդիպել են հետխորհրդային երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

0
163

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը և ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հուլիսի 18-ին հանդիպեցին Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Մոլդովան ներկայացնող շուրջ երկու տասնյակ լրագրողների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրին Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, անդրադարձան նոր կառավարության ծրագրում առկա արտաքին քաղաքականությանն առնչվող դրույթներին:

Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Խառատյանը և Տիգրան Բալայանը պատասխանեցին լրագրողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերվում էին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում Հայաաստանի վարած արտաքին քաղաքականությանը:

http://armenpress.am/arm/news/941207/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here