«Երկիր Ծիրանի»-ի չորս անդամներ կայացրել են կուսակցությունից դուրս գալու որոշում

0
231

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երկիր Ծիրանի» կուսակցության 4 անդամներ դուրս են գալիս կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նրանք հայտնել են համատեղ տարածած հաղորդագրությունում:

«Հարգելի գործընկերներ, հայտնում ենք ձեզ, որ ներքոստորագրյալ անձանցով որոշում ենք կայացրել դուրս գալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից։ Որոշման համար պատճառ են հանդիսացել, մեր գնահատմամբ, խոսքի և գործի անհամապատասխանությունը։ Շնորհակալ ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամներին և լրագրողական աշխարհին համատեղ հետաքրքիր աշխատանքի համար։

Հարգանքներով` Մարինա Խաչատրյան, Խաչատուր Շահբազյան, Կոնստանտին Ղարիբյան Աստղիկ Պետրոսյան»,- ասված է հաղորդագրությունում:

http://armenpress.am/arm/news/945696/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here