ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս տվյալներ չունի ՌԴ-ում կամ որևէ այլ տեղ Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին

0
160

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունը արձագանքել է ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հրապարակմանն այն մասին, որ ՌԴ-ն կմերժի Հայաստանին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու հարցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահմայանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս տվյալներ չունի ՌԴ-ում կամ որևէ այլ տեղ Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին:

«Հաշվի առնելով, որ մի քանի լրատվամիջոցներ մեզ են դիմել միևնույն հարցով՝ կապված «Ինտերֆաքս» գործակալության այսօրվա՝ անանուն աղբյուրներին կատարված հղումով հրապարակման հետ՝ առ այն, որ հայկական կողմը պաշտոնապես ՌԴ իրավապահ մարմիններին է դիմել 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում կատարված իրարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանին հանձնելու հարցով, տեղեկացնում եմ հետևյալի մասին:

Հետևաբար նման պայմաններում կոնկրետ նշված անձին հանձնելու հետ կապված որևէ միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունից չէր կարող ներկայացվել:

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ անձի նկատմամբ հետախուզում հայտարարվելու դեպքում դրա մասին, օրենքով, ինչպես նաև համապատասխան միջազգային ակտերով սահմանված ընթացակարգերով տեղեկացվում է բոլոր այն երկրների իրավասու մարմիններին, որոնք ՀՀ-ի հետ գտնվում են համապատասխան իրավապայմանագրային հարաբերությունների մեջ»,- գրել է Աբրահամյանը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ևս արձագանքել է «Ինտերֆաքս»-ի հրապարակմանը: «Անանուն աղբյուրների տեղեկատվությունը չի մեկնաբանվում, հատկապես, որ դա կապված է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից քննվող գործի հետ»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հղում անելով ՌԴ իրավապահ համակարգի անանուն աղբյուրին, գրել է, թե ՌԴ-ն կմերժի Հայաստանին պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին  արտահանձնելու հարցում, քանի որ Միքայել Հարությունյանը 2002թ.-ից ՌԴ անձնագիր ունի:  Նշվում է, որ ՌԴ սահմանադրության համաձայն՝ երկրի քաղաքացին չի կարող արտահանձնվել այլ երկրի՝ նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկվելու համար: Գործակալության աղբյուրը նշել է, որ ՌԴ իրավապահ մարմինները Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու մասին հարցում են ստացել, և այժմ այն գտնվում է քննարկման փուլում: Աղբյուրը չի բացահայտել ՌԴ և ՀՀ իրավապահ մարմինների նամակագրության մանրամասները՝ նշելով միայն, որ հարցումը ստացվել է Ռուսաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի գծով:

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Մ. Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ 03.07.2018թ.-ին միջնորդություն է ներկայացվել դատարան: Նույն օրը դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է: Մ. Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

http://armenpress.am/arm/news/945665/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here