Սեպտեմբերի 1-ին Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի Արմավիրում

0
167

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին բաց դաս կվարի Արմավիրի մարզի դպրոցներից մեկում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Խնդրել եմ, որպեսզի Արմավիրի մարզում որևէ դպրոց ինձ ասեն` գնալու համար: Արմավիրն այս տարի համընդհանուր ներառման է անցնում: Կտեսնեմ, թե ինչպես է այդ պրոցեսն ընթանում, նաև տեղի դպրոցում բաց դաս կանցկացնեմ, որին կմասնակցեն բոլորը, ովքեր այնտեղ կլինեն»,- ասաց Հարությունյանը:

Նախարարն աշակերտներին կպատմի իր ղեկավարած գերատեսչության մասին:

«Կպատմեմ նախարարության գործունեության մասին: Գուցե, մեր գործունեությունից ինչ-որ հետաքրքիր դրվագներ»,-  հավելեց նախարարը:

Օգոստոսի 24-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացրել էին, որ նոր ուսումնական տարվա առաջին օրը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի հանրակրթական դպրոցներից մեկում:

http://armenpress.am/arm/news/945695/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here