Գագիկ Ծառուկյանը Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի մասնակցությունը պայմանավորում է իրավիճակի փոփոխությամբ

0
132

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փոխված իրավիճակի պատճառով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Հիմա նոր Հայաստան է: Արդեն բոլորը մտածում են, որ պետք է մասնակցեն ընտրություններին: Առաջ բոլոր ճանապարհները գնում էին ՄելիքԱդամյանով: Հիմա հնարավորություն է տրված, մենք էլ մասնակցում ենք»,- նշեց նա:

Գագիկ Ծառուկյանի խոսքով, հաջողության հասնելու դեպքում, իրենք իրենց խոստումները միանգամից կյանքի են կոչելու:

«Չի եղել պատմության մեջ դեպք, երբ Ծառուկյանը որևէ բան խոստանա ու չիրականացնի: Մենք ներկայացնելու ենք մեր թեկնածուին, մեր ծրագրերը, այն, ինչ անհրաժեշտ է Երևանի համար: Կներկայացնենք մեր ծրագրերը, Երևանի խնդիրներն ու դրանց լուծումները: Երևանցին կծանոթանա մեր թեկնածուների հետ, նրանց արածների հետ՝ ոչ միայն խոսքով, այլև իրական կյանքում»,- ասաց Ծառուկյանը:

ԲՀԿ նախագահը նշեց, որ ընտրություններում հաջողության չհասնելու դեպքում էլ պատրաստ են սեղմել հաղթողի ձեռքը:

http://armenpress.am/arm/news/945762/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here