Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ որոշում պետք է կայացնի ժողովուրդը. Արմեն Սարգսյան

0
146

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ որոշում պետք է կայացնի ժողովուրդը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ չմեկնաբանելով  սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:

«Նախագահի խնդիրը չէ՝ մեկնաբանել քաղաքական, պետական գործիչների հայտարարությունները: Եթե Սահմանադրությանն ու մեր պետականությանը վտանգ սպառնա, այդ ժամանակ ես  ելույթ կունենամ, բայց վտանգ չեմ տեսնում: Ճանապարհներ փնտրելը, կարծիք արտահայտելը, խոսակցությունները՝ բնականոն իրավիճակ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նշեց նախագահը և հավելեց, որ իր դերն այն է, որ չհարի որևէ կուսակցության, գաղափարախոսության և իր մեջ, որպես անհատ, կրի արժեքներ՝ պետություն, անկախություն և Սահմանադրություն:

Օգոստոսի 17-ին՝ Երևանի Հանրապետության հրապարակում, իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ: 

 

http://armenpress.am/arm/news/945737/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here