Հայաստանի լրագրողների թիմը երրորդն է

0
121

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը երրորդ տարին անընդմեջ երրորդ տեղը գրավեց Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում տեղի ունեցած միջազգային մրցաշարում, որն այս տարի անցկացվեց 14-րդ անգամ։

Լիտվայի լրագրողների միության կազմակերպած մրցաշարում հանդես եկան լրագրողական 10 թիմեր՝ Հայաստանից, Լիտվայից (2 թիմ՝ Վիլնյուս, Կաունաս) Լատվիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Գերմանիայից եւ Եգիպտոսից:

Մրցաշարը տեղի ունեցավ մեկ օրում եւ յուրաքանչյուր թիմ անցկացրեց 12 րոպե տեւողությամբ 9-ական խաղ՝ մրցելով բոլոր մասնակիցների հետ։ Հայաստանի թիմը տարավ 5 հաղթանակ, կրեց 2 պարտություն եւ 2 հանդիպում ավարտեց ոչ ոքի՝ 17 միավորով գրավելով երրորդ տեղը։ Առաջին տեղը զբաղեցրեց 21 միավոր վաստակած Բելառուսի թիմը, իսկ ռուսները 20 միավորով երկրորդն էին։

Թիմերի միջեւ անցկացված քվեարկության արդյունքում ընտրվեցին մրցաշարի 3 լավագույն խաղացողները, որոնցից մեկը «NEWS.am Sport»-ի խմբագիր Դավիթ Եղիազարյանն էր:

Լրագրողների մրցանակակիր թիմում ընդգրկված էին նաեւ «Արմենպրես»-«ՀՀ»-ի աշխատակիցներ Էմիլ Սարգսյանն ու Էդուարդ Հայրապետյանը:

Լրագրողները Լիտվա էին մեկնել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի հովանավորությամբ:

http://armenpress.am/arm/news/947596/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here