Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում կրկին 100-րդն է

0
217

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի ընտրանին, ինչպես նախորդ ամիս, կրկին 100-րդ տեղում է: Մեզ հետ նույն տեղում է նաև Պաղեստինի ընտրանին:

Վարկանիշային աղյուսակի առաջատարները երկու թիմեր են` Բելգիան և Ֆրանսիան: Նրանք ունեն նույնքան` 1729-ական միավոր: Երրորդ տեղում Բրազիլայի ազգային ընտրանին է:10 լավագույն հավաքականների շարքում են նաև Խորվաթիան, Ուրուգվայը, Անգլիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Իսպանիան, Դանիան:

http://armenpress.am/arm/news/947894/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here