ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին և 22-ին

0
222

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով սեպտեմբերի 21-ին և 22-ին (ժամը 9:00-ից 17:00-ն)  ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ:

Ւնչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, վերջիններս կապահովեն քաղաքացիների և կուսակցությունների կողմից նշված օրերին ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներին կանխիկ և անկանխիկ վճարումների սպասարկումը:Սեպտեմբերի 21-ին և 22-ին աշխատող առևտրային բանկերի մասնաճյուղերի մասին լրացուցիչ կտեղեկացվի:

 

http://armenpress.am/arm/news/947860/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here