ՀՀ նախագահի հրամանագրով Ռուզաննա Ազրոյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր

0
213

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռուզաննա Ազրոյանին վարչական դատարանի դատավոր նշանակելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի ԲԴԽ-37-Ո-99 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Ռուզաննա Ազրոյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:

http://armenpress.am/arm/news/947951/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here