Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան

0
200

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Խորհրդակցությունները շարունակվում են»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ, հակիրճ ասաց նախարարը:

2008 թվականի մարտի 1-2-ին  տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են ՀՀ սահմանադրական կարգը:

 

http://armenpress.am/arm/news/947874/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here