Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Նիկոլ Փաշինյան

0
222

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ծառայողները Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթաժողովի օրերին իրենց մոտ կունենան հայերեն-ֆրանսերեն զրուցարան: «Ձեր սեղաններին դրված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության նվերը կառավարությանը՝ հայերեն-ֆրանսերեն զրուցարան, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու Երևանում և որը շատ մեծ իրադարձություն է մեզ համար ու լավ առիթ, որ մեր իմացած լեզուների քանակն ավելացնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա կարծիքով՝ նոր Հայաստանում և ընդհանրապես ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան: «Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը լավ առիթ է, որ մենք այդ ուղղությամբ ևս մեկ քայլ անենք: Որքանով հասկացա, այս զրուցարանը լինելու է ոստիկանության աշխատողների մոտ»,- ասաց վարչապետը:

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հավելեց, որ ծառայողները, ովքեր շփվելու են հյուրերի հետ,  ունենալու են այս զրուցարանը:

 

 

http://armenpress.am/arm/news/947836/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here