Ազնավուրի ամբողջ աշխատանքն ու նվիրվածությունը Հայաստանին հավերժ կմնա մեր սրտերում. Հենրիխ Մխիթարյանը՝ Շառլ Ազնավուրի մասին

0
276

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Մեծ ու խոր ցավով մենք այսօր իմացանք Շառլ Ազնավուրի մահվան մասին: Հսկան թողնում է մեզ, բայց ամբողջ աշխատանքն ու նվիրվածությունը Հայաստանին հավերժ կմնա մեր սրտերում: Դուք միշտ կմնաք «մեզ համար»,« ինձ համար»: Մնաս բարով արտիստ: Հանգչիր խաղաղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Մխիթարյանը:

http://armenpress.am/arm/news/949277/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here