Աշխարհի ժողովուրդներին հայ սերը և հայ սիրտը բաժանող մեծագույն առաջնորդ էր. Տիգրան Մանսուրյանը՝ Շարլ Ազնավուրի մասին

0
131

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը մեծ ցավով է տեղեկացել աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնվավուրի մահվան լուրը: Նա «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Շարլ Ազնավուրի մահվամբ մեծագույն կորուստ վրա հասավ:

«Մեծագույն կորուստ վրա հասավ, և այլևս մեզ հետ չէ հայ-ֆրանսիական, հայ համաշխարհային երգի ասպետը, ով դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած մինչև այսօր տիրապետող ուժ էր: Նա աշխարհի ժողովուրդներին հայ սերը և հայ սիրտը բաժանող մեծագույն առաջնորդն էր»,-ասաց Տիգրան Մանսուրյանը:

Շառլ Ազնավուրի (իսկական անունազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյանհայրը՝ Միշանծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքումմայրը՝Թուրքիայի Իզմիր քաղաքումՇառլի ընտանիքն ամուր կապված էրազգային սովորույթներինմայրենի լեզվինեկեղեցունԾնողներըմասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներինորոնց ներկա էր լինում նաև ՎաղինակըՄանկուց մեծ հետաքրքրությունուներ արվեստի նկատմամբՀաճախում էր թատերական դպրոցԾնողներինօգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքրներկայացումներումերգում  եկեղեցում:

Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետև նրանք միասին շրջագայել ենհամերգներովՍկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետՀամընդհանուր ճանաչման է արժանացել 1959 թվականին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետոԵրգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներումհամերգներով հանդես է եկել նաև Երևանում:

Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլնՆրա երգերի սկավառակներըթողարկվել են միլիոնավոր օրինակներովբանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերովՆա իր երգերի լավագույն կատարողն էԱզնավուրը երգել էԼուչանո ՊավարոտիիՊլաչիդո ԴոմինգոյիԼայզա ՄինելիիՄիրեյ ՄաթյոյիՊատրիսիա Կաասի հետԴստեր՝ Սեդայի հետ կատարել է ՍայաթՆովայի «Աշխարհումս» երգըԳրելէ նաև օպերետային երաժշտություն:

Ազնավուրը նկարահանվել է  60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլնիսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմիհամար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակիՈւշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմումորը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:

1988 թՍպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստանեղել աղետի գոտումՓարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «ԱզնավուրըՀայաստանին» հիմնադրամըորի ներկայացուցչությունը բացել է ԵրևանումԵրգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համարՀայաստան» երգըթողարկելտեսահոլովակՖրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբԿուբայում ՉՎալդեսի հետ թողարկել է ալբոմ (2007 թ., շնորհանդեսը՝ Մոսկվայում):

1995 թվականից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն էՅՈՒՆԵՍԿՕում Հայաստանի մշտական պատվիրակ: 2009-ին նշանակվել է ՀՀարտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում:

Արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչմանպարգևատրվել ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններովՖրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 2009 –ին ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:

Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները:

Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ ԵրևանումՎաղարշապատի դրամատիկական թատրոնըիսկ 2000 թԳյումրիում՝ նրա անվան հրապարակումկանգնեցվել է հուշարձանըԱզնավուրի մոմե արձանը 2004 թդրվել է մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թԵրևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:

 

http://armenpress.am/arm/news/949237/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here