Ես կկարոտեմ քեզ իմ՝ Երկրի վրա մնացած օրերի ընթացքում, Շառլ. Ժան Կլոդ Վան Դամը ցավակցել է Ազնավուրի ընտանիքին և սիրելիներին

0
337

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ժան Կլոդ Վան Դամը  Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ժան Կլոդ Վան Դամը  գրել է. «Ես կկարոտեմ քեզ իմ՝ Երկրի վրա մնացած օրերի ընթացքում, Շառլ։ Քո երգերը հավերժ են։ Իմ մտքերն ու աղոթքները նրա ընտանիքի ու սիրելիների հետ են»:

Հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում կյանքից հեռացել է մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

http://armenpress.am/arm/news/949282/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here