Կյանքից հեռացել է իսկական լեգենդ, ով հատել է սահմաններն ու դարաշրջանները. Ֆրանսիայի մշակույթի նախարար

0
132

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան մեծ կորուստ է կրել, կյանքից հեռացել է մեծանուն երգահան Շառլ Ազնավուրը, իսկական լեգենդ, ով հատել է սահմաններն ու դարաշրջանները: Այս մասին Ֆրանսիայի Մշակույթի նախարարության Թվիթերի միկրոբլոգում գրառում է կատարել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսենը:

«Ֆրանսիացիները կորցրեցին Շառլ Ազնավուրին, անձնավորություն, ով ավելի քան 70 տարի գերել է իր անմոռանալի երգերով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Ֆրանսուազա Նիսենը:

La France perd Aznavour, un de ses plus grands poètes, toujours à l’avant-garde, une véritable légende qui a traversé les frontières et les époques.
Les Français perdent Charles, un visage familier qui les a emmenés pendant plus de 70 années au pays de ses inoubliables chansons.

— Francoise Nyssen (@FrancoiseNyssen) 1 октября 2018 г.

Շառլ Ազնավուրի (իսկական անունազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյանհայրը՝ Միշանծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքումմայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքումՇառլիընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներինմայրենի լեզվինեկեղեցունԾնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներինորոնցներկա էր լինում նաև ՎաղինակըՄանկուց մեծ հետաքրքրություն ուներ արվեստի նկատմամբՀաճախում էր թատերական դպրոցԾնողներին օգնելու համար պատանի Շառլըելույթներ էր ունենում փոքր ներկայացումներումերգում  եկեղեցում:

Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետև նրանք միասին շրջագայել ենհամերգներովՍկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետՀամընդհանուր ճանաչման է արժանացել 1959 թվականին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետոԵրգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներումհամերգներով հանդես է եկել նաև Երևանում:

Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլնՆրա երգերի սկավառակներըթողարկվել են միլիոնավոր օրինակներովբանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերովՆա իր երգերի լավագույն կատարողն էԱզնավուրը երգել էԼուչանո ՊավարոտիիՊլաչիդո ԴոմինգոյիԼայզա ՄինելիիՄիրեյ ՄաթյոյիՊատրիսիա Կաասի հետԴստեր՝ Սեդայի հետ կատարել է ՍայաթՆովայի «Աշխարհումս» երգըԳրելէ նաև օպերետային երաժշտություն:

Ազնավուրը նկարահանվել է  60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլնիսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմիհամար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակիՈւշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմումորը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:

1988 թՍպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստանեղել աղետի գոտումՓարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «ԱզնավուրըՀայաստանին» հիմնադրամըորի ներկայացուցչությունը բացել է ԵրևանումԵրգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համարՀայաստան» երգըթողարկելտեսահոլովակՖրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբԿուբայում ՉՎալդեսի հետ թողարկել է ալբոմ (2007 թ., շնորհանդեսը՝ Մոսկվայում):

1995 թվականից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն էՅՈՒՆԵՍԿՕում Հայաստանի մշտական պատվիրակ: 2009-ին նշանակվել է ՀՀարտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում:

Արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչմանպարգևատրվել ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններովՖրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 2009 –ին ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:

Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները:

Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ ԵրևանումՎաղարշապատի դրամատիկական թատրոնըիսկ 2000 թԳյումրիում՝ նրա անվան հրապարակումկանգնեցվել է հուշարձանըԱզնավուրի մոմե արձանը 2004 թդրվել է մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թԵրևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:

 

http://armenpress.am/arm/news/949252/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here