ՀՀ վարչապետը Շառլ Ազնավուրի հրապարակում մասնակցեց մեծ շանսոնյեի հիշատակի մոմավառությանը

0
320

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում մասնակցեց մեծ շանսոնյեի  հիշատակի մոմավառության արարողությանը: Նիկոլ Փաշինյանը խոնարհվեց Ազնավուրի հիշատակին հրապարակում դրված ծաղիկների առջև, ապա վառեց իր մոմը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, մոմավառությամբ Շառլ Ազնավուրին հարգանքի տուրք մատուցելու համար նրա անունը կրող հրապարակ են եկել Ազնավուրի արվեստի հարյուրավոր երկրպագուներ, Հայաստանի մայրաքաղաքի հյուրեր:

http://armenpress.am/arm/news/949281/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here