Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ցավակցական հեռագիր է հղել Շառլ Ազնավուրի ընտանիքին

0
277

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ցավակցական հեռագիր է հղել Շառլ Ազնավուրի ընտանիքին՝ հայտնելով իր խորին ցավակցությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքի էջում:

Ցավակցական հեռագրում Վեհափառ Հայրապետն իր բարձր գնահատականն է հայտնել այն եզակի դերի մասին, որ Շառլ Ազնավուրն ունեցել է միջազգային հարթակում,  հատկապես երաժշտության ոլորտում։ Նորին Սրբությունը նաև շեշտել է Շառլ Ազնավուրի ունեցած կարևոր նպաստը միջազգային շրջանակներում հայ ժողովրդի արդար դատի ճանաչման գործում: Հայրապետը նաև հիշատակել է մեծ երգչի կարևոր դերը անկախացումից հետո Հայաստանի հզորացման ու ծաղկման գործում:

http://armenpress.am/arm/news/949260/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here