Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը նախատեսված է Էմանուել Մակրոնի ելույթը

0
439

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ: Ֆրանսիան ազգային հարգանքի տուրք կմատուցի՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «France 24»-ը ՝  հղում կատարելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակին:

Ազգային հարգանքի արարողությունը տեղի կունենա Փարիզում՝ հոկտեմբերի 5-ին: Նախատեսված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Փարիզում, Հաշմանդամների հուշատանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կմասնակցի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:

 

http://armenpress.am/arm/news/949524/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here