Քուվեյթահայ գրողը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանությունը վերապրած առաջին սերնդի ներկայացուցչի մասին հեղինակավոր գրող Ահմեդ Սարաֆի վեպը

0
407

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթական «Ալ Քուպս» օրաթերթը հռչակավոր գրող Ահմեդ Սարաֆին պատկանող սյունակում հրապարակել է վերջինիս ուղղված նամակը քուվեյթահայ գործիչ, թարգմանիչ, բարերար և գրող Կիրակոս Գյումճյանի կողմից: Նամակում Գյումճյանն անդրադառնում է Ահմեդ Սարաֆի վերջին վեպին, որում հեղինակը նկարագրում է Հայոց ցեղասպանությունից վերապրած առաջին սերնդի ներկայացուցիչ Գալուստ Սիրոժի կյանքը:  Գյումճյանը վեպը համարել է մեծ լուսարձակման փորձ Հայ դատի եւ հայոց պատմության վրա՝ միաժամանակ դասելով այդ հայասիրական եւ համամարդկային բարձր որակներ ունեցող գործերի շարքին:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Ահմեդ Սարաֆին ուղղված նամակը, որը հրապարակել է «Ալ Քուպս» օրաթերթը:

«Հայկական նամակ.
Այս զգացմունքային հոդվածը իր տոնով եւ բովանդակությամբ ինձ փոխանցեց տասնյակ տարիներ Քուվեյթում ապրող հայտնի հայ գործարար բարեկամս՝ Կարո Գյումճյանը: Նա ինձ խնդրեց «ջերմորեն» հրապարակել այն ինձ հատկացված «Ժողովրդական խոսքի» սյունակում եւ ես, մի շարք հանգամաքներից ելնելով, չկարողացա մերժել իր խնդրանքը, հակառակ նրա,  որ հրատարակչության իր տեղը սպասող հոդվածների հավաքածուն գերազանցել է երեսունը, բայց ես որոշեցի հրատարակել այն.

Սա առաջին անգամ չէ, որ իր հոդվածներում գրող Ահմեդ Սարաֆը հայերի մասին դրական է արտահայտվում: Նա իր գրած հոդվածներում հետեւողականորեն միշտ էլ հիշատակում է հայ ժողովրդին դրական լույսի ներքո, թե՛ հպանցիկ, թե՛ երկար դրական հոդվածներում, մասնավորապես՝ հայերի բռնագաղթի եւ կոտորածների մասին, առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության կողմից:

Ես այստեղ անդրադառնում եմ վերջերս Քուվեյթում գրաքննությունից հետո, հատուկ պատճառով արգելված եւ հետո հրապարակված՝ «Աբդուլ Լաթիֆ Ալ-Արմանի եւ երեք խնձորները» վեպին, որը վերաբերում է հայ գաղթական Գալուստ Սիրոժի եւ նրա գոյամարտին, եւ նրանում այս ժողովրդի արդարությանը: Ահմադ Ալ-Սարաֆը իր ազնիվ եւ ակնհայտ հոգեբանական կապով, ինչպես նշվում է վեպի նախաբանում, ներկայացնում է կեանքի եւ մահվան պատմությունը հայ գաղթականի, ով իր կյանքը ապրել է այն երկրներում, որտեղ հայերն ապաստան էին խնդրել: Վեպում ներկայացվում է Գալուստ Սիրոժի, իր հոր եւ պապի պատմությունը. հավատարիմ, ազնիվ, հետաքրքիր եւ անաչառ ոճով վեպի տարազով, ուր Սիրոժի կյանքը ավարտվում է Քուվեյթում տխուր վերջաբանով, եւ որտեղ նա ապել եւ աշխատել էր՝ սիրելով այնտեղի մարդկանց:

Ես անձամբ հավատում եմ, որ գրողին հաջողվել է իր «Աբդուլ Լաթիֆ Ալ-Արմանի եւ երեք խնձորները» վեպում բացատրել եւ նկարագրել է ամբողջ մի ժողովրդի տառապանքը ազնիվ կերպով, մի անհատի լեզվով, ով հավատում էր իր երկրին, հավատքին եւ իր ժողովրդին, եւ նա իր ողջ կյանքն ապրել է պահելով հիշողությունը իր ողբերգության: Գրողին հաջողվել է պատմել իր վեպի պատմությունը, որը հրատարակվել է Ալ-նաշր Ալ-արապիա Լիլ Ֆնուն հրատարակչության միջոցով, ուր մենք բաժնեկից ենք լինում, ավելի քան 175 էջերի հետեվողությամբ, նրա տառապանքներին, նվաստացումներին, իր ժողովրդի սպանության եւ հարկադիր տեղահանությանը, որը ոչ մի ժողովուրդ չի տեսել, տարիներ շարունակ հարյուր հազարավոր երեխաների, կանանց եւ տարեցների ողբերգություններով, առաջին Ցեղասպանության շրջանակում ժամանակակից պատմության ընթացքում:

Շատ ուրախացա կարդալով «Աբդուլ Լաթիֆ Ալ-Արմանի եւ երեք խնձորները» վեպը, ոչ նրա համար որ իր հերոսը ներկայացնում է հզոր մի հայի կերպար, կամ մի ահարկու հերոս, ով հետաքրքիր արկածներ է ապրել եւ կտրել է վիշապի գլուխը իր մահացու սրի հարվածով, կամ վերադարձել է իր «Կրակի դուստր» ձիու կռնակի վրա բազմած: Ես ուրախ էի, որ այս հերոսը՝ Գալուստ Սիրոժը, չնայած իր խոնարհությանը եւ նրա պատվավոր ընտանիքի խոնարհ կյանքին, անկեղծ եւ քաջարի էր՝ բացատրելով իր ժողովրդի տառապանքը, միաժամակ պարտադրելով քուվեյթցի հայտնի մի գրողի, որ իր պատմությունը գրի մի պատկառելի եւ հատկանշական ձեւավորված կողմով, որը կարծես հին եկեղեցու դռան նկար լինի»:

http://armenpress.am/arm/news/952317/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here