ԱՐՑԱԽԻ ԱՐՁԱԳԱՆՔԸՙ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

0
578

Արարատ Միրզոյանի անհեռանկար ու սեփական հայրենակիցներին իրարից տարանջատող, թշնամացնող հայտարարությանն անդրադարձել են նաեւ Արցախում:

«Ինչ պետք է, մենք արդեն ասել ենք ե՛ւ Մամեդյարովին, ե՛ւ Ալիեւին, ե՛ւ աշխարհին: Հակամարտության կարգավորման համար պետք է առաջին հերթին կողմերն ունենան կամք եւ պատրաստակամություն, իսկ Ադրբեջանը չունի ո՛չ կամք, ո՛չ պատրաստակամությունՙ հարցը կարգավորելու համար: Նա այլ կարգավորում է ուզումՙ Արցախի ոչնչացումը» ,- հայտարարել է ԱՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

Բաբայանի հայտարարության մեջ ասված է նաեւ, որ թե՛ Ռուսաստանի, թե՛ որեւէ այլ պետության դերակատարությունը ոչ թե խնդրի կարգավորման նպաստելն է, այլՙ խաղաղ կարգավորումը: Նա միաժամանակ հավելել է, որ խնդրի լուծումը որեւէ ժամկետ չունի, եւ, որ որեւէ արհեստական ժամկետների մեջ այս խնդիրը տեղավորելու պոպուլիստական հայտարարությունները չեն աշխատելու:

«Ցանկացած արհեստական միջամտություն կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների, եթե պարտադրանքի նշույլներ լինի» ,- եզրափակել է Դավիթ Բաբայանը: ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here