Վերջին 3 Տարիներուն 225 Գրադարաններ Փակուած Են

0
400

ԵՐԵՒԱՆ, «Երկիր».- Մշակոյթի փոխնախարար Վահէ Բուդումեան «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ գրած է հետեւեալը. «Ամփոփելով համայնքներում գործող գրադարանների մասին մարզպետարաններից ստացուած տեղեկատուութիւնը եւ այն համադրելով ՀՀ մշակոյթի նախարարութեան տուեալների հետ՝ արձանագրել ենք, որ այժմ գործում է 472 համայնքապատկան գրադարան, երբ 2015-ին այդ թիւը 697 էր:

Ընդ որում հաշուարկում ներառուել են համայնքապետարաններին, գիւղապետարաններին, մշակութային այլ հաստատութիւններին կից գործող գրադարանները, որոնք չունեն պատրաստուած գրադարանային մասնագէտ, հասանելիութիւն եւ որպէս կանոն չեն իրականացնում գրադարանի պարտադիր գործառոյթները:

Փակուած կամ լուծարուած գրա-դարանների ֆոնդերը գրեթէ բոլոր դէպքերում փոխանցուել է մերձակայ դպրոցին կամ համայնքապետարաններին: Որոշ դէպքերում գրքային ֆոնդը տեղափոխուել է գրադարանավարի տուն»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here