Պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահել Ադրբեջանում հայ գերիների հարցը. Նաիրա Զոհրաբյան

0
457

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում գերեվարված հայերի հարցը պետք է պահել մշտական ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`հունվարի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց Մարդուիրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտականհանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

«Այս պահին Ադրբեջանում ունենք 4 հայ պատանդ: Նրանցից երկուսը ՀՀ քաղաքացիներ են, մեկը՝ Արցախի, մեկն էլ՝ Ռուսաստանի: Եթե ասեմ, որ մենք շատ լուրջ գործիքակազմ ունենք այս հարցում, ճիշտ չի լինի: Հարցի ավելորդ հանրայնացումը հաճախ հանգեցնում է ոչ ցանկալի հետևանքների: Մենք ընդամենը պետք է պարբերաբար մեր ուշադրության տակ պահենք այս խնդիրը, և փորձենք պատկան մարմիններից՝ Կարմիր խաչից պարբերաբար տեղեկություններ ստանալ, առանց ավելորդ աղմուկ բարձրացնելու»,- ասաց Զոհրաբյանը:

Հանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածուն նշեց, որ իր ընտրվելու դեպքում հանձնաժողովը շարունակելու է ակտիվորեն աշխատել նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ:

http://armenpress.am/arm/news/961053/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here