2019-ին ՀՆԱ-ն կգտնվի 5.2-5.3 տոկոսի սահմաններում. Տիգրան Խաչատրյան

0
804

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019 թվականի համախառն ներքին արդյունքի աճը կանխատեսվում է 5.2-5.3 տոկոսի սահմաններում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը։

«Որոշ տարբերություններ լինում են, դրանք պայմանավորված են լինում տնտեսության մեջ տարվա ընթացքում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններով։ Անցած տարվա ընթացքում վերամշակող արդյունաբերության ազդեցությունն է եղել ավելի մեծ՝ աճի տեսանկյունից։ Այդ երևույթը իր վերջնական ազդեցությունը կունենա ՀՆԱ-ի աճի ցուցանիշի վրա», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Տիգրան Խաչատրյանը։

 

 

http://armenpress.am/arm/news/961094/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here