Հայոց բանակն անվտանգության գլխավոր երաշխավոր. ՄԻՊ-ը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ

0
787

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց բանակը երկրի անկախության և անվտանգութան գլխավոր երաշխիքերից է ու յուրաքանչյուր հայի հպարտությունը: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ Հայոց բանակի կազմավորման տարեդարձի առիթվ հղված ուղերձում:

«Նվիրական բարձր զգացումով շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայոց բանակը մեր անկախության և անվտանգութան գլխավոր երաշխիքերից է ու յուրաքանչյուրիս հպարտությունը: Պատահական չէ, որ այս օրը իրական ազգային տոն է դարձել բոլորիս համար: Հայրենիքի պաշտպանության գործում կյանքը նվիրաբերած մեր հայրենակիցների սխրանքները պարտավորեցնում են գործադրել առավելագույն ջանքեր՝ հզոր, զարգացած և առաջադեմ հայրենիք ունենալու համար։ Իսկ նման հայրենիքի գրավականներից մեկը ժողովրդավարական ամուր վերահսկողության ներքո գտնվող զինուժն է, որտեղ պետք է մշտապես զուգակցվեն կարգապահությունն ու իրավունքի պաշտպանության մեխանիզմները»,-նշել է Արման Թաթոյանը:

Մարդու իրավուքնքների պաշտպանն ընդգծել է, որ Զինված ուժերում մարդու իրավունքների երաշխավորման հարցերը գտնվում են իր ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագիտացված բաժինն իրականացնում է անընդհատ այցեր, բողոքների քննություն, ինչպես նաև օրենսդրության կատարեագործմանն ու իրենց իրավունքների վերաբերյալ զինծառայողների իրազեկման բարձրացմանն ուղղված աշխատանքներ:

«Պաշտպանության նախարարության հետ մեր ամենօրյա համագործակցության գերնպատակն է համատեղ ջանքերով հասնել բանակում իրավունքի գերակայության ամրապնդմանը և զինծառայողների իրավունքների երաշխավորված պաշտպանությանը։ Մեզ այս հարցում օգնական է նաև ողջ հասարակությունը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ զինվորի, ենթասպայի, սպայի ու գեներալի, հայրենիքի երեկվա և այսօրվա պաշտպանների տոնը։ Բարի ծառայություն ու նորանոր ձեռքբերումներ՝ հանուն ուժեղ և հզոր Հայաստանի Հանրապետության»,-ասված է Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձում:

http://armenpress.am/arm/news/962192/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here