ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանի ուղերձը

0
379

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ: Իր գոյության ողջ ընթացքում մեր բանակը բազմիցս ապացուցել է իր անկոտրում ոգին, կամքը, հայրենիքը որպես բարձրագույն արժեք ունենալու գիտակցությունը: Միասնական ժողովուրդն ու հզոր և մարտունակ բանակն է երկրի խաղաղության ու կայունության երաշխիքը: Հենց այդ խաղաղության ու կայունության համար եղավ Արցախյան գոյամարտը, մեր հողի պաշտպանության, խաղաղ երկնքի համար պայքարեցին ու հաղթեցին քաջարի զինվորները Ապրիլյան քառօրյայի ընթացքում:

Նրանք դարձան օրինակ ներկայի, ապագայի ու պատմության համար: Այս ողջ ընթացքում Սփյուռքը միասնաբար ցուցաբերեց իր աջակցությունը հայոց բանակին ու եղավ հայ զինվորի կողքին նաև ֆիզիկապես` զենքը ձեռքին:

Ուզում եմ իմ երախտիքի խոսքն ուղղել Սփյուռքից եկած և հայկական բանակում մարտնչած մարդկանց, ովքեր կարողացան թողնել իրենց տաքուկ անկյունը, ովքեր իրենց խաղաղ կյանքը փոխարինեցին խրամատներով, ովքեր եկան, զենք վերցրին և Հայաստանի, Արցախի որդիների հետ միասին պաշտպանեցին մեր հայրենի հողը: Նրանցից մի մասն էլ ընկավ, հերոսացավ Մայր Հայրենիքի, Մայր Հայաստանի համար:

Փառք և խոնարհում նրանց: Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ ու փառավոր տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղ երկինք և միայն հաղթանակ:

Փա՛ռք Հայոց բանակին:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here