Օրենքի գերակայություն, պայքար կոռուպցիայի դեմ, հարկերի թեթևացում.Փաշինյանը ներկայացրեց տնտեսական ռազմավարության առանցքային կետերը

0
2054

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության տնտեսական զարգացման առանցքային ռազմավարությունը ժողովրդավարությունն է, օրենքի կամ իրավունքի գերակայության հաստատումը, պայքարը կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ռազմավարության մեջ կարևորվում են նաև պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, թվայնացումը, կառավարության կառուցվածքի օպտիմալացումը, հարկային համակարգի պարզեցումը, հարկերի թեթևացումը:

«Մեր այս հայտարարությունները ոմանց քիմքին շարունակում են անհաճո թվալ: Շատերը շարունակում են աղաղակել, թե կառավարությունը տնտեսությունը զարգացնելու ռազմավարություն չունի: Նախորդ տարի Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախաձեռնությամբ լույս տեսավ «Ի՞նչ անել. Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները»  խորագրով հոդվածների ժողովածուն, որտեղ մեր երկրի հեղինակավոր տնտեսագետները իրենց պատկերացումներն էին շարադրել Հայաստանի տնտեսության զարգացումը կայուն հիմքերի վրա դնելու վերաբերյալ: Ուզում եմ ընդգծել, որ նրանց նկարագրածը գրեթե 100 տոկոսով համընկնում է կառավարության պատկերացումներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այս համատեքստում նա առանձնացրեց մի քանի առանցքային բարեփոխումներ, որոնք առաջիկայում պետք է իրականացվեն: Այն է՝ ապահովել հավասար հնարավորություններ,  քաջալերել աշխատանքը, տնտեսական ակտիվությունը, երկիրը գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրողների համար:

http://armenpress.am/arm/news/963913/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here