ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԳՐԱՑՈՒՑԱԿ

0
1952

Հայաստանյան գրադարանների էլեկտրոնային համահավաք գրացուցակը պարունակում է Հայաստանի գրադարաններում առկա գրքերի, հանդեսների, լրագրերի, ատենախոսությունների, սեղմագրերի, քարտեզների և էլեկտրոնային կրիչների մատենագիտական նկարագրությունները: ԷՀԳ-ն ունի փնտրման 3 աշխատակարգ՝ սովորական, խորացված (Advanced search) և փնտրում ըստ օժանդակ շտեմարանների (Authority search):

Սովորական փնտրում: Գրադարանի գրացուցակ (Library catalog) տողում հավաքում եք տեքստը և, իրականացնում որոնումը: Փնտրման արդյունքներն ավելի ստույգ դարձնելու համար, կարող եք Գրադարանի գրացուցակ բացվող ընտրացանկից ընտրել Հեղինակ կամ վերնագիր կամ ISBN և այլն:

Խորացված փնտրում։ Այս աշխատակարգում փնտրումը հնարավոր է ըստ բանալի բառերի, ըստ նյութի տեսակի, ըստ հրատարակման տարեթվի տիրույթի, ըստ լսարանի, ըստ բովանդակության, ըստ ձևաչափի, ըստ լեզվի և այլն:

Հեղինակավոր գրառումներով փնտրում։ ԷՀԳ-ն ունի նաև օժանդակ շտեմարաններ՝ անձնանունների, առարկայական խորագրերի, տեղանունների, կազմակերպությունների անունների և այլն: Օժանդակ շտեմարաններով փնտրումը իրականացվում է Հեղինակավոր գրառումների ընտրացանկից, ընտրելով համապատասխան գրառման տեսակը՝ Անձնանունային, Առարկայական խորագիր, Տեղանուններ, Համընդհանուր վերնագիր, Ժամանակագրական բաժանում:

Մասնակից գրադարաններ – Participant Libraries

    • Հայաստանի ազգային գրադարան – National Library of Armenia
    • Վենետիկի Մխիթարեան գրադարան – Biblioteca Armena Mechitarista (Venice, San Lazzaro)
    • Մանկական ազգային գրադարան – National Children’s Library
    • Ազգային արխիվ – National Archive
    • ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան – Fundamental Scientific Library
    • ԵՊՀ գրադարան – Yerevan State University Library
    • Պոլիտեխնիկական համալսարանի գրադարան – National Polytechnic University Library
    • Ազգային ագրարային համալսարանի գրադարան – ANAU Scientific Library
    • Վ.Բրյուսովի անվ. ԵՊԼՀ գրադարան – Brusov University Library
    • ԵՊԲՀ գրադարան – Yerevan Medical University Library

    • Երևանի քաղաքային գրադարան – Municipal Library

    • ԿԹԻ երաժշտական գրադարան – Music Library (KMI)

    • Գիտաբժշկական գրադարան – Scientific Medical Library

  • Գիտատեխնիկական գրադարան – Scientific Technical Library
  • Սարդարապատի հուշահամալիր – Memorial Complex of Sardarapat Battle, Museum
  • Արագածոտնի մարզային գրադարան – Aragatsotn Regional Library
  • Կոտայքի մարզային գրադարան – Kotayk Regional Library
  • Լոռու մարզային գրադարան – Lori Regional Library
  • Շիրակի մարզային գրադարան – Shirak Regional Library
  • Սյունիքի մարզային գրադարան – Syunik Regional Library
  • Վայոց Ձորի մարզային գրադարան – Vayots Dzor Regional Library

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here