Շինարարական Աշխատանքներ՝ Սահմանի Ատրպէյճանական Կողմին Վրայ

0
438

«168.am» կայքը հաղորդեց, որ ատրպէյճանա-հայկական սահմանի ամբողջ երկայնքին ատրպէյճանցիները արագօրէն կը շարունակեն առաջնագիծի ամրացման ճարտարապետական աշխատանքները:

Կայքին համաձայն՝ նշեալ աշխատանքները կ՛երեւին մանաւանդ հայ-ատրպէյճանական սահմանի Տաւուշի հատուածէն, ուրկէ պարբերաբար ահազանգեր կը ստանան։

«Բբաւականին սթափեցնող, որպէսզի թոյլտուութիւն ստանան կանխել այդ շինարարական աշխատանքները, սակայն կառավարութիւնը չի շտապում թոյլատրել մեր զինուորականներին դրանք կասեցնելու ուղղութեամբ քայլեր ձեռնարկել: Ամենայն հաւանականութեամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը պահում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Դուշանբէում «վերելակային պայմանաւորուածութեան» շրջանակներում իր տուած զինադադարի պահպանման խոստումը: Այնինչ ստացւում է, որ ՀՀ վարչապետը միակողմանի է հետեւում եւ պահպանում Դուշանբէում ստանձնած պարտաւորութիւնները, քանի որ ադրբեջանական կողմը, ըստ էութեան, փաստացի ուժեղացնում է առաջնագիծը ինժեներական-շինարարական աշխատանքներով:

Չի բացառւում, որ, ինչպէս կանխատեսում են որոշ ռազմական փորձագիտական շրջանակներ, Մայիս-Յունիս ամիսներին Ադրբեջանը սահմանի ողջ երկայնքով դիմի ռազմական գործողութիւնների վերսկսմանը, եւ վերոնշեալ աշխատանքները կատարւում են հենց այդ նպատակով:

«168.am»ը այս կապակցութեամբ պարզաբանում խնդրեց ՀՀ պաշտպանութեան նախարարութեան մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանից: Վերջինս, ի պատասխան մեր հարցին, ասաց. «Ադրբեջանական կողմը սահմանի ողջ երկայնքով ինժեներական աշխատանքներ միշտ է կատարում, դա նոր բան չէ: Նոյնն էլ մենք ենք անում: Դրանում ոչ մի արտառոց բան չկայ», կը գրէ «168.am» կայքը:

Յիշեցնենք, որ հայկական մամուլը տակաւին անցեալ տարի ամիսներ շարունակ կը գրէր, որ նման շինարարական աշխատանքներ Ատրպէյճան կատարած է նաեւ Նախիջեւանի հատուածին մէջ: «Ըստ ամենայնի, դրանք այնտեղ աւարտելուց յետոյ ադրբեջանական կողմը ձեռնամուխ է եղել ադրբեջանա-հայկական սահմանի ողջ երկայնքով այդ աշխատանքները կատարելուն: Ամէն դէպքում, Տաւուշում լուրջ անհանգստութիւն կայ այդ կապակցութեամբ», կ՛եզրափէ «168.am» կայքը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here