ԴՈԿՏ. ՎԱՀԵ ԹԱՇՃՅԱՆԸ «ՀՈՒՇԱՄԱՏՅԱՆԻ» ՄԱՍԻՆ

0
810

Հ. Ծ.- ԱԶԳ

«Ինչպե՞ս ենք ապրել: Հուշամատյան ծրագիրը», թեմայի շուրջ  11մարտին Ֆրեզնոյի պետհամալսարանի գործարարության կենտրոնում բանախոսելու է Բեռլինում գործող «Հուշամատյան ծրագրի» տնօրեն դոկտ. Վահե Թաշճյանը :

«Հուշամատյանը» ոչ շահութաբեր կազմակերպություն է, որը ծնունդ է առել 2010 թվին, նպատակ ունի վերականգնելու մեր հարուստ անցյալը, Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հայկական քաղաքներում եւ գյուղերում ապրող մեր նախնիների կենցաղը: Ծրագրի կայքը «www.houshamadyan.org» ներկայացված է երեքՙ հայերեն, թուրքերեն եւ անգլերեն լեզուներով: Բացի գրավոր հոդվածներից, կայքը ամենատարբեր միջոցներ է օգտագործում (երաժշտական ձայնագրություններ, պատմական վկայություններ, լուսանկարներ, հին ֆիլմեր, քարտեզներ, եւայլն) անհրաժեշտ տեղեկությունները լայն հասարակությանը հասցնելու համար: Ամեն ամիս 3-4 նոր հրապարակումներ են հայտնվում: Արդեն ավելի քան 170 հոդվածներ եւ ընտանեկան հիշողություններ են հրատարակվել:

Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդագրության, Թաշճյանը պատմության գծով դոկտորական է պաշտպանել Փարիզի սոցիալական գիտությունների բարձրագույն կրթօջախում (Ecole des Hautes Etudes en Sciences sociales): Հեղինակ է «Ֆրանսիան Կիլիկիայում եւ Վերին Միջագետքում» (Փարիզ, 2004 թ.), «Հայերը 1917-1939 թթ.» (Փարիզ, 2007 թ., համահեղինակ), «Օսմանյան ժամանակաշրջանի հայերը: Հասարակությունը, մշակույթը, կենցաղը», խմբագիր Ա. հատորի (Բեռլին, 2014 թ.) եւ «Առօրյա կյանքը դժոխքում: Ցեղասպանական օրագրեր: 1915-1918 թթ.» (Նյու Յորք, 2017 թ.) գրքերի:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here