«Ryanair»ը Կը Պատրաստուի Մուտք Գործելու Հայաստանեան Շուկայ

0
428

Եւրոպայի օդային մեծագոյն ընկերութիւններէն իրլանտական «Ryanair»ը կը պատրաստուի մուտք գործելու հայկական շուկայ: Քաղաքացիական օդուղիի յանձնախումբի նորանշանակ նախագահուհի Տաթեւիկ Ռեւազեան յայտնեց, թէ համոզուած է, որ այս մեծ ընկերութեան հայաստանեան շուկայ մտնելով՝ դէպի Եւրոպա տոմսերու գիները պիտի նուազին:

«Ryanair»ը ցած գիներ կիրարկող ընկերութիւն է: Դա նշանակում է, որ ինքն ամէն ձեւով պայքարում է, որ ծախսերը նուազեցնի, որ կարողանայ տրամադրել էժան տոմսեր: Ինքը կարող է իրականում յեղափոխութիւն անել մեր աւիացիայում, կարող է մտնել ու ամբողջ շուկան փոխել: Որ «Ryanair»ը մուտք գործի հայկական շուկայ, ես համոզուած եմ՝ աւիատոմսերի գները կը նուազեն ու դրա հաշուին հոսքը կը շատանայ թէ՛ Եւրոպայից դէպի Հայաստան եւ թէ Հայաստանից դէպի Եւրոպա», յայնեց Ռեւազեան:

Քաղաքացիական օդուղիի յանձնախումբի նորանշանակ նախագահուհին «Ryanair»ի մուտքը հայկական օդային շուկայ կը համարէ հայաստանեան քաղաքացիական օդուղիի ամենամեծ ձեռքբերումներէն մէկը. «Բոլորը ինձ ասում էին՝ անհնար բան է, երբեք չեն հետաքրքրուի հայկական շուկայով… Բայց գնացի, հանդիպեցի, ճիշտ մօտեցում ունեցայ ու առաջարկ ուղարկեցին»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here