Ամերիկայի Դեսպանատունը Կը Պարզաբանէ Հայաստան-Իրան Յարաբերութիւններուն Վերաբերեալ Իր Երկրին Դիրքորոշումը

0
515

ԵՐԵՒԱՆ, «Թերթ».- Հայաստանի մէջ Ամերիկայի Միացեալ Նահանգներու դեսպանատունը, պատասխանելով «Թերթ» լրատուական գործակալութեան հարցումին, թէ արդեօք Միացեալ Նահանգները նոր պատժամիջոցներ պիտի կիրառէ՞ Հայաստանի նկատմամբ՝ Իրանի հետ համագործակցութիւն ունենալուն պատճառով՝ գրաւոր յայտնած է հետեւեալը.

«Միացեալ Նահանգներն Իրանի պատժամիջոցների հարցում ընտրովի մօտեցում չի ցուցաբերում: Առաւելագոյն ճնշումների մեր արշաւը փաստացի ծաւալւում է աշխարհով մէկ:

Մենք հասկանում ենք, որ Հայաստանին անհրաժեշտ է պահպանել բարիդրացիական յարաբերութիւններ իր հարաւային հարեւանի հետ, սակայն Իրանի հետ համագործակցութեան վերաբերեալ մեր բոլոր գործընկերներին մենք նոյն ուղերձն ենք յղում՝ ակնկալելով, որ Իրանը կը կատարի իր պարտաւորութիւնները որպէս Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան ու միջազգային հանրութեան անդամ: Նաեւ մենք Հայաստանը դիտարկում ենք որպէս Միացեալ Նահանգների կարեւոր գործընկեր տարածաշրջանում:

Իրանի հետ տնտեսական յարաբերութիւնները չպէտք է կառուցուեն այնպիսի կառոյցների շուրջ, որոնք նպաստում են ահաբեկչական խմբերի ֆինանսաւորմանը եւ Միջին Արեւելքի ապակայունացմանը: Այս նկատառումների հիման վրայ ԱՄՆ կառավարութիւնը 2011թ.  պատժամիջոցների ցանկում է ներառել «Մահան Էյր» աւիաընկերութեանը, որը շարունակաբար աջակցում էր Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսին, լիբանանեան Հիզբոլային եւ Ասադի ռեժիմին՝ Սիրիայում: Գործողութիւնների համատեղ համապարփակ  ծրագրի շրջանակում այս պատժամիջոցը չէր հանուել. «Մահան Էյր»ի անազնիւ գործունէութեանը մենք ջանում ենք հակազդել ամբողջ աշխարհում, եւ ոչ բացառապէս Հայաստանում:

2018թ. Նոյեմբերին ԱՄՆ կառավարութիւնը պատժամիջոցների ցանկում է ներառել Երեւանում գործող «Մելլաթ» բանկին՝ որպէս Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսին եւ «Բասիժ» դիմադրութեան ուժերին աջակցող կառոյցների ցանցում ընդգրկուած ընկերութիւն: (Մանրամասն տեղեկութիւնների համար տես՝ https://home.treasury.gov/news/press-releases/sm524): ԱՄՆ կառավարութիւնը 2019թ. Յունուարին «Մահան Էյր»ին աջակցելու համար պատժամիջոցների ցանկում է ներառել նաեւ «Մահան Էյր»ի վաճառքի գործակալ հանդիսացող «Ֆլայթ Թրաւել» ՍՊԸին (https://home.treasury.gov/news/press-releases/sm590)»:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here