Գոհար Մարգարյան

0
401

Մեր հոգիներում դեռ լուռ հնչում է
Մեկ ու կես միլիոն հայերի ճիչը
Ու արդարության նրանց պահանջը,
Որ հնչում է շուրջ հարյուր չորս տարի:
Աշխարհի սրտում քար լռություն է,
Անհաղորդ ամնեղ զոհերի ցավին՝
Մեր ցավի ճիչը կհնչի այնքան,
Քանի մեղսոտը դեռ անպատիժ է,
Քանի չեն հարգում հայի արյունը,
Քանի մերժում է թուրքն իր ոճիրը:
Մեր ցավի ճիչը կհնչի այնքան
Մինչև մարդկության խիղճը կզարթնի,
Մինչև պահանջը մեր կհարգվի,
Մինչև Անկարան մեղքն իր կընդունի:

Գոհար Մարգարյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here