ՀԱՏՎԱԾ 2019-Ի ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ՍԻՎԻԼՆԵԹԻ ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԶՐՈՒՅՑԻՑ

0
1285

Խնդրում եմ դիտեք 10 րոպե 25 վայրկյանից մինչեւ 13 րոպե 13 վայրկյան: ՞

http://www.aniarc.am/2019/04/23/tatul-hakobyan-interview-nikol-pashinyan-23-april-2019/ Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց. զրույց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Փաշինյանը պաշտպանում է միջազգային այլ ֆինանսական կազմակերպություններից դրամաշնորհներ ստացած “հեղափոխականներին” և պաշտոնյաներին, դրանով իսկ ընդունում, որ արտաքին ուժերը միջամտել են թավշյա հեղափոխությանը։ Ռուսաստանին և նախկին ետխորհրդային տարածքի որոշ երկրներին վարչապետը զգուշացնում է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների դրամաշնորհներից օգտվելը ինքնիշխան Հայաստանի պաշտոնյաների անկապտելի իրավունքն է:

Փաշինյանը ասում է, որ նախկին ռեժիմին հակադրվող ակտիվիստները ֆինանսավորվում էին “միջազգային այլ ֆինանսական կազմակերպություններից” որը պետք է ընկալվի որպես Սորոսի կողմից: Բայց այդ ակտիվիստների մեծամասնությունը Փաշինյանի քաղաքական կուսակցության անդամներ էին: Հետեւաբար սա վկայում է այն մասին, որ Փաշինյանի քաղաքական կուսակցությունը, եւ ինքը Փաշինյանը, ֆինանսավորվել եւ աջակցվել է Սորոսի կողմից, շարունակ տարիներ` Սորոսական “Բաց Հասարակության” համակարգը Հայաստանում հաստատելու համար: Նախկին ռեժիմի դեմ հասարակական ընդդիմությունը օգտագործվել է ռեժիմի փոփոխության համար միայն: Այսօր Հայաստանում ռեժիմը ծառայում է Փաշինյանի ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ եւ Սորոսի քաղաքական շահերին, եւ ոչ թե Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերին: Որքանո՞վ է ժողովուրդը բոլոր մակարդակներում մասնակցելու հնարավորություն ընձեռված եւ մասնակից են դառնում որոշումների կայացման գործընթացին:

Իսկ ի՞նչ ակտիվիզմ եւ լայն փորձ ունեցել է օրինակ երիտասարդ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որ արժանի լինի նման բարձր պաշտոնի: Դա կարելի է ասել Փաշինյանի թիմում շատերի մասին: Եվ ինչպիսի՞ ներդրում կարող են նրանք ունենալ լուծելու այսօրվա եւ վաղվա Հայաստանի եւ Սփյուռքի առջեւ ծառացած բազմաթիվ տարբեր ճակատագրական բարդ խնդիրները: Փաշինյանը կարողացավ փոխել նախկին կոռումպացված ռեժիմը, ի՞նչ անելու համար: Արդյոք Փաշինյանն ու նրա կուսակցությանը “սուվերեն ինքնիշխան պաշտոնյաները” հստակ ծրագրեր ունե՞ն Հայաստանի ներկայի եւ ապագայի համար, եւ ի՞նչ ծրագրեր են դրանք: Եվ ինչպե՞ս կարող է Հայաստանը եւ նրա պաշտոնյաները լինել ինքնիշխան, ինչպես ասաց Փաշինյանը, երբ մինչեւ հիմա դրանք ֆինանսավորվում եւ աջակցվում են Սորոսի օտարերկրյա կառույցի եւ նրա “Բաց Հասարակության” կողմից:

Սորոսի նպատակն է փոխել եւ վերահսկել սոցիալական եւ մշակութային ազգային համոզմունքները տարբեր երկրներում, ստեղծելով հասարակություն առանց ինքնության: Դա նաեւ քաղաքական հետեւանքներ կունենա արեւմտյան շահերին ծառայող: Սա Նիկոլ Փաշինյանի Սորոսական կործանարար ԱՊԱԶԳԱՅԻՆ “հեղափոխական” ռեժիմն է, որը փակեց Սփյուռքի եւ Մշակույթի նախարարությունները, հարվածելով Հայաստանի եւ Սփյուռքի ինքնությանը: Մինչ 2015 թ. Փաշինյանը ջատագովն էր սփյուռքահայերի հայրենադարձությանը իմ Գլենդելի Վերադարձ հեռուստածրագրում, այսօր նման ծրագրեր չունի, նույնիսկ նախարարություն:

Հայաստանը բաց հասարակության կարիք չունի: Ադրբեջանը, Թուրքիան, Իսրայելը բաց հասարակություն չունեն: Նրանք ունեն հրեական, թուրքական եւ ադրբեջանական հասարակություն: Մենք պետք է ունենանք հայկական հասարակություն` հստակ հայկական ազգային նպատակներով, եւ ոչ թե դրսից վերահսկվող եւ ուղղորդված նպատակներով:

Ցանկացած կազմակերպություն, որը սնվում է օտար կազմակերպություններից, կծառայի օտար կազմակերպություններին, ուղղակի կամ անուղղակի, ուզի կամ չուզի:

 

Փաշինյան եւ ընկերներ: Արտասահմանյան կասկածելի օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցելու եւ ֆինանսական օգնություն ստանալու փոխարեն, դուք պետք է համագործակցեիք Հայաստանի եւ Սփյուռքի ազգային ուժերի հետ եւ իրականացրեիք ճշմարիտ եւ իսկական հայկական ազգային հեղափոխություն, ընդդեմ կոռումպացված եւ կործանարար նախկին իշխանություններին, որը կհամապատասխանի ամբողջ աշխարհի հայության ձգտմանը: Ահա այս է, ինչ ես կոչում եմ ազգային ազատագրական պայքար, որի հետ դուք որեւէ կապ չունեք: Եվ դուք եւ ձեր ընկերները պարոն Փաշինյան, դուք երբեք չեք եղել Հայաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ: Կային եւ հիմա կան շատ ուրիշներ, ովքեր նույնպես պայքարում էին նախկին իշխանությունների դեմ, սակայն նրանք չէին վաճարվում արտաքին ուժերի կողմից:

 

ԱՐԹՆԱՑԵՔ ԺՈՂՈՎՐԴ: ՍԱ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԻՇԽԱՆԱՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է, ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ:

Ժողովուրդ մը որ հստակ ազգային միավորված նպատակներ, խորը հավատք եւ ազգային գիտակցություն չունի, ժամանակավոր է, կվաճառվի եւ կկորսվի:

Ներքեւում Փաշինյանի խոսքերը իր հարցազրույցում:

«Ժողովրդական հեղափոխության միջոցով իշխանության եկած մարդիկ․․․ նախկինում եղել են քաղաքական ընդդիմություն, քաղաքական ակտիվիստներ և էսօր մենք գիտենք, որ էն մարդիկ, ովքեր որոշակի սկզբունքներ են ունեցել և չեն ուզեցել նախկին իշխանության հետ համագործակցեն, շատ դեպքերում ստիպված են եղել հասարակական սեկտորում տեղավորվել։ Էդ հասարակական սեկտորը շատ դեպքերում ֆինանսավորվել է․․․ այնպիսի միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք լավ չեն ընկալվում Ռուսաստանում և նախկին ետխորհրդային տարածքում և հիմա․․․ ինչու են նրանք էդտեղ հայտնվել, որովհետև չեն ուզեցել իշխանության հետ համագործակցեն չեն ուզեցել իշխանության խաղի կանոնները ընդունեն։ Նրանք ունեցել են սկզբունքներ և ուզեցել են մնալ էդ սկզբունքների շրջանակներում և նրանց պետք է եղել գործունեության որոշակի դաշտ և գործունեության դաշտով նրանք առնչվել են, նրանք եղել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և քաղաքացիական հասարակությունը առնչվել է միջազգային կազմակերպությունների հետ և ֆինանսավորվել է նաև միջազգային կազմակերպություններից և այս փաստի բերումով շատ դեպքերում մենք տեսնում ենք անվստահություն։ Ես համոզված եմ, որ էդ անվստահությունը, էս հանգամանքի բերումով, ժամանակի բերումով կհաղթահարվի, այնպես ինչպես, վստահ եմ հաղթահարվել է, օրինակ, ես չեմ կարծում, թե ինձ հետ կապված էդպիսի հարցեր կան Ռուսաստանում։ Բայց քանի դեռ այդ ինստիտուտները բավարար չափով, ներկայացուցիչները չեն շփվել և չեն համոզվել, որ գործ ունեն սուվերեն ինքնիշխան երկրի ինքնիշխան պաշտոնյաների հետ, նրանք, էդ հարցերը կան, կծագեն, ես ողբերգություն չեմ տեսնում»։

Ձեր կարծիքը`

 

Հարութ Բրոնոզյան

Գլենդեյլ, Կալիֆորնիա

https://www.youtube.com/watch?v=kgKWJpDLMB4 Ճանաչենք նրանց թվերով ու անուններով, Սորոսը Հայաստանում SHART TV

https://youtu.be/UpXPcJt0k7U Հասնելու ենք նրան, որ «Սորոս»-ները փակվեն. Մենուա Հարությունյան, դիտել 5 րոպեից սկսած

https://www.youtube.com/watch?v=GpDxTByN4SU&t=26s Սորոսականներն այս իշխանություններին ուղիղ թեւ ու թիկունք են. Գ. Եղիազարյան

https://youtu.be/m7mQuZImY2E «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի ասուլիսը` ՈՒՂԻՂ

https://www.youtube.com/watch?v=iIqdCVAI-VA  Դասադուլը Սորոսի չարիքի հետևանք է. Հայկ Բաբուխանյան

https://www.youtube.com/watch?v=zhxAJZXbQhM  «Բաց հասարակության հիմնադրամը»՝ որպես այլասերումների ու պետական հեղաշրջումների հովանավոր»

https://www.youtube.com/watch?v=KVKocMeQo9g Սորոսի արկածները Հայաստանում 04,02,2019

https://www.timesofisrael.com/whos-afraid-of-george-soros/?fbclid=IwAR0M-TFj1o163KOlYUvH_VybgeZ1eis-T-5eVbJfHhIBTJ6RvnZ7Taca2KU Who’s afraid of George Soros?

Լրացուցիչ տեսանյութեր

https://www.youtube.com/results?search_query=%D5%83%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B9%D5%A5%D5%B6%D6%84+%D5%B6%D6%80%D5%A1%D5%B6%D6%81+%D5%A9%D5%BE%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE+%D5%B8%D6%82+%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE%2C+%D5%8D%D5%B8%D6%80%D5%B8%D5%BD%D5%A8+%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4+

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here