Քաղաքացիները սկսել են դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու գործընթաց

0
228

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում սկսվել է դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 19-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակմամբ քաղաքացիներին այսպիսի քայլ անելու կոչ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:

Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- գրել է Փաշինյանը:

Քաղաքացիներն  արդեն արգելափակել են Բարձրագույն դատական խորհրդի շենքի մուտքը, Սահմանադրական դատարանի շենքի մուտքը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի և Ավանի նստավայրի շենքերի մուտքերը:

Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու գործընթացին մասնակցում են նաև Երևանի ավագանու անդամներ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ: Դատարաններն արգելափակելու գործընթացին միացել է նաև Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները կասեցված են) Դավիթ Սանասարյանը:

 

 

http://armenpress.am/arm/news/975353/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here