Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի տնօրենի հետ

0
157
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հունիսի 10-ին  հանդիպեց Լեհաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Արթուր Հարազիմի (Artur Harazim) հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների համապատասխան կառույցների հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր։ Սամվել Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ստեղծման պատմությունը, գործունեության սկզբունքները։ Արթուր Հարազիմն իր հերթին անդրադարձավ ԼՀ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի կողմից իրականացվող ուսումնական գործընթացներին, դրանց առանձնահատկություններին։

Կողմերը պայմանավորվեցին քայլեր ձեռնարկել գործնական համագործակցության հաստատման ուղղությամբ, որը կներառի ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրեր։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Լեհաստանի դիվանագիտական ծառայության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում համատեղ ձեռնարկի կազմակերպման հնարավորությանը։

http://armenpress.am/arm/news/978036/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here